Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում ամբողջությամբ ներգրավված է 9 ԲԿ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում ամբողջությամբ ներգրավված է 9 ԲԿ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի գործում ամբողջությամբ ներգրավված է 9 բժշկական կենտրոն․ 16  հյուրանոցային համալիրում են գտնվում վարակված, սակայն հիվանդության թեթև ընթացք ունեցող անձինք և կոնտակտավորներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Պայքարի շրջանակում 16 հյուրանոցային համալիրում և հանգստյան տներում կան պահվող մեր քաղաքացիներ, որոնց մի մասը դրական, բայց թեթև ընթացք ունեցող հիվանդությամբ են, իսկ մյուս մասը կոնտակտավորներ են: Ամեն հյուրանոցը ենթադրում է  դրա համար հատուկ անձնակազմ՝ համաճարակաբան, բժիշկ, մատակարարումների գծով մասնագետներ և համակարգը շատ արագ է ծավալվում ՝կարծես պատերազմական դրության ժամանակ, երբ նոր հզորություններ են մոբիլիզացվում թշնամուն դիմակայելու համար: Մեր դեպքում էլ այսպիսի ռեսուրսներ են մոբիլիզացվում: 9 բժշկակական կենտրոններ արդեն ամոբղջությամբ ներգրավված են այս հիվանդության դեմ պայքարի գործում: Դրանցից ամենամեծը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն վաղվանից իր վրա կվերցնի ամենամեծ բեռը»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց՝ վերջինս Հայաստանում ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող հիվանդանոցն է:

Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Հայաստանում ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 33 քաղաքացի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]