Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը Հ. Թումանյանի անվան պետհամալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց Ռուստամ Սահակյանին

Կառավարությունը Հ. Թումանյանի անվան պետհամալսարանի ռեկտորի պաշտոնում 
հաստատեց Ռուստամ Սահակյանին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Ռուստամ Ռաֆիկի Սահակյանի ընտրության արդյունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2020 թվականի մարտի 1-ին կայացել է Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցում են խորհրդի բոլոր՝ 24 անդամները:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում քվեները 4  թեկնածուների միջև բաշխվել են հետևյալ կերպ՝ Ռուբիկ Դալլաքյան՝ 1 կողմ , Ստեփան Ստեփանյանց՝ 1 կողմ, Ռուստամ Սահակյան՝15 կողմ,  Զարուհի Վարդանյան՝  6 կողմ, բոլորին դեմ՝ 1:

Ռեկտորն ընտրվում է ՀՀ օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]