1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կորոնավիրուսից ապաքինված ևս երկու պացիենտ դուրս է գրվել հիվանդանոցից. ապաքինվել է 33 մարդ

Կորոնավիրուսից ապաքինված ևս երկու պացիենտ դուրս է գրվել հիվանդանոցից. 
ապաքինվել է 33 մարդ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով վարակված երկու պացիենտի թեստի արդյունքը բացասական է եղել, և նրանք վերջին մեկ օրվա ընթացքում դուրս են գրվել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ապաքինվածների ընդհանուր թիվը 33 է։ Ի պատասխան վարչապետի հարցի՝ նախարարն ասաց, որ մինչև այժմ մեկուսացումից դուրս եկած քաղաքացիների թիվը հասնում է 350-ի: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին այդքան հանգիստ չվերաբերվել կորոնավիրուսին:

«Սկզբնական շրջանում մենք կարողացանք կանխել խուճապային երևույթները։ Դա լավ է, որ երկրում համատարած հանգստություն է, բայց համաճարակային տեսանկյունից դա վտանգավոր է», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը: «Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, այդքան հանգիստ մի վերաբերվեք այդ խնդրին», - ասաց Փաշինյանը:

Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Թեստերից 2940-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]