Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 29 դեպք

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 29 դեպք

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 29 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից,  բացահայտվել է մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 4-ական, ծեծի՝ 2, յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի և սպանության սպառնալիքի 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և ավազակային հարձակման 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]