Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը տարբեր երկրներից տարհանել է 6 հազար դիվանագիտական աշխատողների և նրանց հարազատների. ՏԱՍՍ

ԱՄՆ-ը տարբեր երկրներից տարհանել է 6 հազար դիվանագիտական աշխատողների և 
նրանց հարազատների. ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ իշխանությունները հունվարից սկսած աշխարհի տարբեր երկրներից տարհանել են շուրջ 6 հազար դիվանագիտական աշխատողների ու նրանց ընտանիքների անդամների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին հայտնել է պետդեպարտամենտի համակարգող Չարլզ Ռոզենֆարբը: Նա տեղեկացրել է, որ տարհանում եղել է տարբեր երկրներից, սակայն ամենաշատը՝ Եվրոպայից:

«Մեր բոլոր դեսպանատները և դիվանագիտական առաքելություններն ի վիճակի են կատարել հիմնական գործողությունները: Ներկայում ամբողջությամբ փակվել է միայն երկու տեղ: Մեկը՝ Վլադիվոստոկում, որտեղ բոլոր ծառայություններն ու աշխատակազմը տեղափոխվել են Մոսկվա, երկրորդը՝ Ուհանում»,-նշել է նա:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]