Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց 
դասախոսություն

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ գրեթե բոլոր ուսումնական հաստատությունները հախուռն ձեւով անցան դասապրոցեսի կամակերպման առցանց տարբերակի կամ ինչպես հաճախ է նշվում՝ «հեռավար ուսուցման»։

Ի՞նչ է հեռավար կրթությունը, որքանո՞վ է Հայաստանում իրականացվող օնլայն կրթությունը համապատասխանում հեռավար կրթության ձեւաչափին։ Այս թեմայով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։ Նրա խոսքով, այսօր մեր կրթական համակարգում իրականացվող առցանց դասերն ու դասախոսություններն ապահովում են հեռավար կրթության միայն մեկ բաղադրիչը, որը մասնագետներն անվանում են վեբինար (webinar): Այս մեթոդը հեռավար կրթություն ուսուցանողներն օգտագործում են ժամանակ առ ժամանակ՝ սովորողների հետ «անմիջական» շփումն ապահովելու, նրանց հարցերին պատասխանելու կամ դասընթացի ոլորտի ընդհանուր զարգացումների վերաբերյալ համաժամանակյա տեղեկություններ փոխանցելու համար։

Կրթության փորձագետն առանձնացնում է հեռավար կրթության մի քանի բնութագրիչներ, որոնք էական են այն ճանաչելու եւ ուղիղ կապով «առցանց դասից կամ դասախոսությունից» տարբերելու համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]