Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մարդկությունը կշահի միայն 
միասնականության շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չինաստանում սկսված վարակը մարտահրավեր դարձավ ոչ միայն այդ երկրի, այլեւ ամբողջ աշխարհի համար։ Ստեղծված իրավիճակի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Միջազգային Խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ (Ավստրիա), Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ։ Նա, մասնավորապես, նշել է. «Ներկա իրավիճակը ծանր հարված է մարդկության համար։ Չէ՞ որ իր տեսակով մարդու հոգեկան եւ ֆիզիկական հաջող կենսագործունեությունը մեծապես կապված է սոցիալական շփումից, տեղաշարժվելուց եւ այլ հանգամանքներից, որոնք մարդուն դարձնում են մարդ։ Իհարկե՛, տեղեկատվական հաղորդակցության միջոցները որոշ չափով լրացնում են այդ բացը, դրանք հնարավորություն են ընձեռում առցանց կրթվելու, կարդալու, բայց օրինակ՝ կրթության բնագավառում դժվարաություններ են ի հայտ գալիս այն հեռավոր վայրերում, որտեղ համացանցը հասանելի չէ եւ չկա բավարար տեխնիկա։ Երբ ամեն ինչ տեղափոխվում է համացանց, ապա այստեղ կարեւոր է դառնում կիբեռանվտանգության ուժեղացումը։ Պետությունները պետք է մեծ ուշադրություն դարձնեն, որ ցանցահենային հարձակումների պատճառով կոլապսի չենթարկվի երկրի բնականոն կյանքը»:

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]