1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Սթափության, խելամիտ լուծումների ժամանակը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Սթափության, խելամիտ լուծումների 
ժամանակը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կորոնավիրուսի տարածման այս օրերին պարբերաբար տեղեկություն է շրջանառվում, որ «վարակը բարելավել է շրջակա միջավայրը» ամբողջ աշխարհում, որ վարակը «փրկարար ազդեցություն է թողել բնության վրա», որ «կորոնավիրուսը փրկում է բնությունը» եւ այլն: Ինչ կարգի բարելավման մասին է խոսքը եւ, արդյոք, այդպես է:

Ինչպես գրում է «Ապոստրոֆը», Փարիզում 1980-ականների սկզբի օդն է «վերադարձել»: Վենետիկում ջրանցքների ջուրը մաքրվել է զբոսաշրջիկների հոսքի կրճատումից: Իսկ մերձքաղաքային ջրերում վերջին 60 տարվա ընթացքում առաջին անգամ վերադարձել են դելֆինները (ՌԲԿ-ն հետո նշեց, թե դելֆինների տվյալը ճիշտ չէ, բայց չհերքեց. այո, ջուրն այնքան է մաքրվել, որ նույնիսկ ջրի տակ երեւում են հայտնված ձկները):

NASA-ի մասնագետներն ասում են, որ մթնոլորտի մաքրում մեկ էլ 2008 թ. տնտեսական ճգնաժամի ժամանակ են արձանագրել, բայց այն ժամանակ տեմպերն այսպես արագ չեն եղել: NASA-ին կից տիեզերական թռիչքների կենտրոնի օդի որակի հետազոտող Ֆեյ Լյուն ասում է. «Սա առաջին անգամ է, որ ես ինչ-որ հստակ դեպքից հետո այսքան մեծ տարածք ընդգրկող էական անկում եմ տեսել» (նկատի ունի ազոտի դիոքսիդի մակարդակի անկումը): Սկզբում օդը մաքրվեց չինական Ուհանի մերձակայքում, փետրվարի վերջին՝ արդեն ամբողջ երկրի տարածքում, իսկ ահա արդեն մարտի կեսերին այն նկատվեց համարյա ամբողջ երկրագնդով մեկ:

ՌԲԿ-ն, BBC-ին հղում անելով՝ որոշակի թվեր է ներկայացնում. նախնական գնահատականներով նախորդ տարի այս օրերի համեմատ (փետրվար-մարտի առաջին տասնօրյակ) 50 տոկոսով կրճատվել է ածխաթթու գազի մակարդակը: Այլ կերպ՝ 1-1.5 ամսում եղավ այն, ինչ կլիմայագետները պահանջում էին վերջին տարիներին: Բայց այս ամենը կարճաժամկետ էֆեկտ կունենա, եթե չգա գիտակցված քայլերի ժամանակը»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]