Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Այսօր՝ ապրիլի 2-ին

Այսօր՝ ապրիլի 2-ին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1896 թ. այս օրը ծնվել է Սողոմոն Թեհլերյանը՝ հայ վրիժառու, ով «Նեմեսիս» գործողության շրջանակներում 1921 թ. գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար եւ Մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային (մահ.՝ 1960 թ.)։

*           1909 թ. այս օրը ծնվել է Խորեն Տեր-Հարությանը՝ քանդակագործ, գեղանկարիչ, գրաֆիկ:

*           1913 թ. այս օրը ծնվել է  Արեւ Բաղդասարյանը՝ հայ պարուհի, երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի:

*           1805 թ. այս օրը ծնվել է Հանս Քրիստիան Անդերսենը՝ դանիացի գրող եւ բանաստեղծ:

*           Մ. թ. ա. 47 թ. այս օրը Հուլիոս Կեսարը հաղթանակ տարավ Պոնտոսի արքա Փառնակ II-ի նկատմամբ՝ մեկնաբանելով իր հաղթանակը «Եկա, տեսա, հաղթեցի» խոսքերով, որը հետագայում դարձավ թեւավոր արտահայտություն։

*           1848 թ. այս օրը Խաչատուր Աբովյանը տանից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել:

*           2005 թ. այս օրը մահացել է Հովհաննես Պողոս II-ը՝ Հռոմի 264-րդ Պապը:

*           1453 թ. այս օրը Մեհմեդ II-ը սկսում է Կոստանդնուպոլսի պաշարումը. քաղաքը գրավում է մայիսի 29-ին՝ այսպիսով վերջ տալով Բյուզանդական կայսրությանը:

 

 Գիտե՞ք, որ...

*           «Metro-Goldwin-Mayer» կինոընկերության լոգոտիպի առյուծը սպանեց իր վարժեցնողին նկարահանման հաջորդ օրը:

*           Հիմնարկի աթոռին կա 400 անգամ ավելի շատ բակտերիա, քան զուգարանում:

*           Ալաբամայում արգելված է պահել այնպիսի բեղեր, որոնք ծիծաղ կառաջացնեն եկեղեցում:

*           Միլիոնատերերի կանանց մեծ մասը ուսուցչուհիներ են:

*           Ըստ «կեցության գրքի» 1:20-22 կետի` հավն ավելի շուտ է առաջացել, քան ձուն:

*           Արախիսը դինամիտի բաղադրիչներից մեկն է:

*           Ամերիկյան դոլարի թղթադրամների  97 տոկոսի վրա կան կոկաինի հետքեր:

*           Օձերն առանց սննդի կարող են հանգիստ քնել մինչեւ 3 տարի:

*           Կետի սիրտը 1 րոպեում կատարում է ընդամենը  9 զարկ:

*           Սեւ եւ կանաչ թեյերը պատրաստվում են նույն թեյի թփի տերեւներով: Միակ տարբերությունն այն է արտադրական գործընթացում, որ սեւ թեյի տերեւներն ավելի շատ են օքսիդացման ենթարկվում, քան կանաչ թեյի համար օգտագործվող տերեւները:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]