Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կապարոսը փորձառու մասնագետ է. Արամ Հայրապետյան

Կապարոսը փորձառու մասնագետ է. Արամ Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և իրանական «Փեյքանի» դարպասապահ Արամ Հայրապետյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է Իրանում ապրելու և մարզվելու դժվարությունների և ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մասին:

«Առաջնությունը և մարզումները դադարեցվել են դեռևս 20 օր առաջ: Սկզբում ակումբից մեզ հայտնեցին, որ մարզումները դադարեցվում են երկու շաբաթով: Ի դեպ, օդային սահմանն այդ պահին արդեն փակ էր: Ես ունեի հնարավորություն հասնելու տուն (Ադլեր-խմբ.)՝ անցնելով Հայաստանով, բայց չցանկացա հարազատներիս վտանգի ենթարկել և որոշեցի մնալ Իրանում՝ սպասելով իրավիճակի բարելավմանը և մարզումների վերսկսմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայրապետյանի խոսքը փոխանցում է ՀՖՖ-ն:

Հայ ֆուտբոլիստը մարզվում է ակումբի մարզաբազայում` միայնակ: «Հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մասին կարող եմ ասել, որ շատ փորձառու է, մարզել է բավականին ուժեղ ակումբներ, որոնք նրա գլխավորությամբ հաջող ելույթներ են ունեցել ինչպես Իսպանիայում, այնպես էլ Եվրոպայում: Կարծում եմ, նրա որակավորումը թույլ կտա մեզ լավ արդյունքներ գրանցել»,-ասել է դարպասապահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]