Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. աշխարհավարակի սոցիալ-տնտեսական սանիտարիան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. աշխարհավարակի սոցիալ-տնտեսական 
սանիտարիան

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համավարակը կարծես եկավ վերարժեւորելու եւ սրբագրելու մեր ապրելակերպն ու սպառողական վարքագիծը: Կարծում եմ, այս արհավիրքից հետո անհատները պետք է վերադասավորեն իրենց սպառողական զամբյուղի կառուցվածքը՝ փոքր-ինչ զուսպ վարքագիծ ցուցաբերելով շռայլությանը տանող ծախսերին, ավելի պահպանողական ու զգուշավոր լինելով ֆինանսական պաշարների կուտակումների նկատմամբ, բարձրացնելով պատրաստակամությունը հետագա փորձությունների ռիսկերին դիմակայելու համար:

Այս ամենով պայմանավորված, կարծում ենք, զգալի կլինեն նաեւ համավարակի բացասական հետեւանքներին ուղեկցող դրական սոցիալ-տնտեսական դրսեւորումները: Կմեղմվեն ավտոճանապարհային խցանումները, փոքր-ինչ կպասիվանա մարդկանց միջազգային շարժունությունը, կկրճատվեն ավիաթռիչքերը, որոնք իրենց վառելիքի արտանետումներով արդեն հանգեցնում էին էկոլոգիական աղետի: Եվ եթե զբոսաշրջային քաղաքների իշխանությունները, շահույթ ստանալու մոլուցքին տրված, տուրք էին տալիս տուրիստական ծառայությունների մատուցման մրցավազքին եւ գրեթե չէին էլ նկատում, թե ինչպես են իրենց քաղաքները հայտնվում աղբի, օդի անթույլատրելի աղտոտվածության մեջ, ապա գոնե հիմա կվերարժեվորեն իրենց գործառույթները»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]