Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Համավարակն ազգային անվտանգության խնդիրներ է առաջադրում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Համավարակն ազգային անվտանգության 
խնդիրներ է առաջադրում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այսօր Հայաստանը չունի այնպիսի ռեսուրսներ, որ կարողանա տոտալ վերահսկողություն սահմանել վարակակիրների հետ պոտենցիալ շփում ունեցածների կամ նրանց հետ նույն վայրերում եղած բոլոր քաղաքացիների նկատմամբ: Այդ ռեսուրսները չկան նաեւ զարգացած երկրներում: Նման հնարավորություն ունենալու դեպքում էլ արդյունքները հեռու կլինեին բավարար լինելուց, եթե հասարակությունը համարժեք չարձագանքի անվտանգության միջոցառումներին: Մենք պետք է հասկանանք, որ եթե չդրսեւորենք կարգապահություն  եւ չհետեւենք պարետատան հրահանգներին, ապա համավարակի հետեւանքներն ավելի ծանր ու երկարաժամկետ կլինեն: Այն կուղեկցվի եւ՛ մարդկային կորուստներով,  եւ՛  տնտեսության տեւական  ճգնաժամային վիճակով: Մեր հասարակությունը պետք է գիտակցի խնդրի լջությունը եւ տարածութան մեջ գործի համախմբված: Չպետք է մոռանալ, որ չավարտված պատերազմի պայմաններում դեմ առ դեմ կանգնած ենք նաեւ բանակը վարակից զերծ պահելու ազգային անվտանգության խնդրի առաջ: Առավել եւս, երբ այս ընթացքում Ադրբեջանն արդեն սահմանին դիվերսիայի փորձ է արել՝ անտեսելով համավարակի պայմաններում միջազգային կառույցների խաղաղության կոչերը»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]