Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

COVID-19. Վարակվածների թիվն անցել է 900 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Վարակվածների թիվն անցել է 900 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 900 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 45 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 190 հազար 773: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվը կազմում է 200 հազար 289: Գրանցվել է 11 հազար 759 նոր դեպք: Այստեղ մահացածների թիվն անցել է 4 հազարը 390-ը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 110 հազար 574  է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 13 հազար 155 մարդ:

Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 102 հազար 136 է: Իսպանիայում 6 հազարից ավելի նոր դեպքեր են ի հայտ եկել: Մահացածների թիվն ավելացել է 589-ով՝ կազմելով ընդհանուր 9 հազար 53 դեպք:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 554 է: Այստեղ հաստատված նոր դեպքերի թիվը 36 է: Ապաքինվել է 76 հազար 238 մարդ: Մահացածների թիվը կազմում է 3 հազար 312:

Վարակվածների թվով Չինաստանին հաջորդում է Գերմանիան, այստեղ 75 հազար 754 վարակակիր կա: Մեկ օրում գրանցվել է 3 հազար 900-ից ավելի վարակվածության նոր դեպք: Մահացության թիվը հասել է 848-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am