Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՈԻԵՖԱ-ն հետաձգել է հունիսյան ընկերական հանդիպումները և մի շարք այլ մրցաշարեր

ՈԻԵՖԱ-ն հետաձգել է հունիսյան ընկերական հանդիպումները և մի շարք այլ 
մրցաշարեր

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարների մասնակցությամբ հեռավար քննարկում, որից հետո ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն, հաշվի առնելով նաև մարտի 17-ին ստեղծված աշխատանքային խմբի խորհրդատվությունը, կայացրել է մի քանի կարևոր որոշում:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի (ներառյալ՝ տղամարդկանց և կանանց ազգային, ինչպես նաև տղամարդկան մինչև 21 տարեկանների հավաքականների մասնակցությամբ) 2020 թ. մարտից հունիս հետաձգված բոլոր հանդիպումները, ինչպես նաև հունիսին նախատեսված բոլոր հանդիպումները հետաձգվել են և կկայանան 2020 թ. հոկտեմբերին: Հետաձգվել են նաև ազգային հավաքականների մասնակցությամբ ընկերական հանդիպումները: Հանդիպումների ձևաչափը և կոնկրետ ժամկետները կքննարկվեն և կհաստատվեն ավելի ուշ:

Եվրոպայի մինչև 17 տարեկանների տղամարդկանց և մինչև 19 տարեկանների կանանց առաջնության եզրափակիչները չեղարկվել են, իսկ մինչև 19 տարեկանների տղամարդկանց և մինչև 17 տարեկանների կանանց առաջնությունների եզրափակիչները հետաձգվել են մինչև հետագա ծանուցումը: ՈՒԵՖԱ-ի Զարգացման բոլոր մրցաշարերը չեղարկվել են:

Քննարկվել են ակումբային մրցաշարերի և ազգային առաջնությունների շարունակության մի քանի սցենարներ: Վերջնական որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակի հետագա զարգացումը:

Որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել նաև ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների ակումբային արտոնագրման գործընթացի ժամանակացույցում: Ակումբներին համապատասխան կարգով կտրամադրվի այդ տեղեկատվությունը:

Վաղը՝ ապրիլի 2-ին, կկայանա ՀՖՖ գործկոմի նիստը, որի ընթացքում կքննարկվի ընթացիկ իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի առաջնությունների անցկացման հնարավոր սցենարները, որոնք կտրամադրվեն նաև Հայաստանի առաջնությունների մասնակից ակումբներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]