Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը մարզի դպրոցներին տրամադրել է համակարգիչներ

 «Շիրակ» ֆուտբոլային ակումբը մարզի դպրոցներին  տրամադրել է համակարգիչներ

ԳՅՈՒՄՐԻ, 1 ԱՊՐԻԼԻ,   ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը Շիրակի մարզի դպրոցներին տրամադրել է 150 համակարգիչ՝ հեռավար ուսուցումն ավելի մատչելի դարձնելու նպատակով։ Ապրիլի 1-ին ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները համակարգիչները հանձնեցին Շիրակի մարզպետարանին, մարզպետարանն էլ այդ համակարգիչները կհանձնի  մարզի դպրոցներին:

Համակարգիչները  կտրամադրվեն ըստ առաջնահերթության նախ՝ 3 և ավելի դպրոցական ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչներ, բայց տանն ապահովված են ինտերնետ կապով։ «Հեռավար ուսուցմանն անցման առաջին իսկ օրից փորձում էինք անել ամեն ինչ՝ անապահով ընտանիքների համար ուսուցումը հասանելի դարձնելու նպատակով, խոսքը ինչպես համակարգչային բացին է վերաբերում, այնպես էլ համացանցի հասանելիությանը»,- հանդիպմանը նշեց  Շիրակի մարզպետ Տիգրան Պետորսյանը։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի այս նախաձեռնության նպատակը Շիրակի մարզի դպրոցներին և դպրոցականներին աջակցելն է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում նրանք դուրս չմնան կրթական գործընթացից»,-ընդգծել է ակումբի ներկայացուցիչ Կարեն Սոսյանը։ «Մեզ համար կարևորն այն է, որ մարզի բոլոր դպրոցականները հեռավար ուսուցումից դուրս չմնան, խոսել ենք տարբեր կազմակերպությունների և բարերաների հետ, որպեսզի կարողանանք բացը լրացնել ու թիրախային ընտանիքներին համակարգիչներով ապահովել։ Շատ ուրախալի էր, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահն արձագանքեց և նման նախաձեռնությամբ հանդես եկավ, որի համար մենք շնորհակալ ենք։ Այսուհետ էլ կաշխատենք ամեն ինչ անել հեռավար կրթության առումով թերացումները բացառելու համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։ Արտակարգ դրության ավարտից հետո համակարգիչները կտնօրինեն դպրոցները՝ լրացնեով դպրոցներում առկա տեխնիկական բացերը։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am