Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվում են պարգևավճարներից

Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվում են պարգևավճարներից

ԳՅՈՒՄՐԻ, 1 ԱՊՐԻԼԻ,   ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվում են պարգևավճարներից: Մարզպետի առաջարկով, 2020 թվականի պետական բյուջեով Շիրակի մարզպետարանի կառավարման ապարատին հատկացված մարտ ամսվա պարգևատրման ամբողջ գումարը՝ 8 մլն դրամ, ուղղվելու է մարզի մի շարք հաստատությունների համար ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ապրիլ ամսվա սոցիալական աջակցության հոդվածով նախատեսված գումարաները համալրելու նպատակին։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ առավոտյան մարզպետարանում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են մարզում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ընթացքը, ձեռնարկված քայլերն ու ծրագրերը, մոտակա աշխատանքների պլանավորման ձևաչափը։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]