Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Վարչապետի տիկինն անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժվող երկու երեխաներին

Վարչապետի տիկինն անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժվող 
երկու երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անկանկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած տղային և Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված աղջնակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր գեղեցիկ անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող երեխաներից երկուսին` Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած տղային և Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված աղջնակին:Երեխաներին է հանձնվել տիկնոջ կողմից ուղարկված նվերներն ու բարեմաղթանքների բացիկները»,-հայտնում է Դերձյանը:

«Վարչապետն ու ես ցանկանում ենք, որ ձեր կյանքում փորձությունները մնան անցյալում, առողջ եղեք»,- մաղթել է Աննա Հակոբյանը:

Հրապարակված լուսանկարներից երևում է, որ երեխաները սմարթֆոններ են նվեր ստացել:

Մարտի 30-ին ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ էր շպրտվել, թեթև վիրավորում էր ստացել 2 զինծառայող: Միաժամանակ, հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչ հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքի այդ երեխան, որն այդ պահին գտնվել է պատշգամբում:

Իսկ Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա անչափահասը մարտի 5-ին Գյումրիում վիրահատվել էրայնուհետև տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Շաբաթաներ առաջ ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված 13-ամյա աղջիկը արդեն կարողանում է քայլել, առայժմ՝ բժիշկների օգնությամբ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]