Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իբրահիմովիչը կհեռանա «Միլան»-ից

Իբրահիմովիչը կհեռանա «Միլան»-ից

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իտալական «Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է  հեռանալ ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Իբրահիմովիչին դուր չեն եկել «Միլան»-ի նոր ղեկավար կազմը և գլխավոր մարզիչ Իվան Գազիդիսի պլանները մրցաշրջանի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 38-ամյա Իբրահիմովիչը «Միլան»-ի հետ կնքել էր մեկ տարվա պայմանագիր, որը վերջանում է հունիսինԻտալական ակումբի կազմում շվեդն անցկացրել է 10 հանդիպում, խփել է 4 գնդակ և կատարել մեկ գոլային փոխանցում:

Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դառնալով 62 գոլի հեղինակ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]