Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իտալիայի էկոնոմիկայի նախարարությունը 2020-ին ՀՆԱ-ի 6 տոկոս անկումն իրատեսական է համարում. ВЕСТИ

Իտալիայի էկոնոմիկայի նախարարությունը 2020-ին ՀՆԱ-ի 6 տոկոս անկումն 
իրատեսական է համարում. ВЕСТИ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ռոբերտո Գուալտերին հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ընթացիկ տարում ՀՆԱ-ի 6 տոկոսի չափով անկման կանխատեումը իրատեսական է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ВЕСТИ»-ն՝ հղում կատարելով «Reuters»-ին:

Իտալայի արդյունաբերողների ասոցիացիան հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով լուրջ անկում է կանխատեսվում:

«Ցավոք, այդ գնահատականներն իրատեսական են…միևնույն ժամանակ, մենք կարող ենք ասել, որ տնտեսությունը կարող է ձգտել աշխույժ վերականգնման»,-ասել է Գուալտերին:

Մարտին Իտալիայի կառավարությունը որոշում էր կայացրել հատկացնել 25 մլրդ եվրո տնտեսությանն աջակցելու համար: Վարչապետը տեղեկացրել է, որ աջակցության նոր փաթեթ է մշակվում:

Իտալիան կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում երկրորդ տեղում է: Այստեղ վարակակիրների թիվը 105 հազար 792 է: Իտալիան առաջին տեղն է զբաղեցնում մահացածների թվով: Կորոնավիրուսից մահացել է 12 հազար 428 մարդ: Ապաքինվածների թիվը կազմում է 15 հազար 729:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]