Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Արցախի քաղաքացիները կարող են ՀՀ-ից Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 3-ը

Արցախի քաղաքացիները կարող են ՀՀ-ից Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 3-ը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Արցախի Հանրապետության քաղաքացիները ՀՀ–ից Արցախ կարող են վերադառնալ մինչև 2020 թվականի ապրիլի 2–ի ժամը 23:59–ի ժամանակահատվածը, քանի որ դրանից հետո անձանց տեղաշարժը ՀՀ ոստիկանության կողմից կսահմանափակվի։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբի «Ֆեյսբուք»–ի պաշտոնական էջը։

«Հաշվի առնելով ՀՀ Պարետի որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները (կապված նոր կորոնավիրուսային վարակի հնարավոր տարածման վտանգի հետ)՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև 2020 թվականի ապրիլի 2-ի ժամը 23.59-ի ժամանակահատվածը, քանի որ դրանից հետո անձանց տեղաշարժը ՀՀ ոստիկանության կողմից կսահմանափակվի:

Նշված սահմանափակումից բացառություն են կազմում ՀՀ Պարետի որոշմամբ սահմանված՝ բեռնափոխադրումներ իրականացնող անձինք, ովքեր կարող են սահմանված կարգով «Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանք» և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում ՀՀ տարածքում տեղաշարժվել (ինչպես նաև սահմանային հսկիչ կետերով անցնել) նաև ապրիլի 2-ից հետո»,– նշված է հայտարարությունում։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 571 է: Արձանագրվել է մահվան 3 դեպք։  

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը երկարաձգվել է ևս տասը օրով։

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ