Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Գեղարքունիքի մարզում սահմանվել են  հսկիչ անցակետեր

Գեղարքունիքի մարզում սահմանվել են  հսկիչ անցակետեր

ԳԱՎԱՌ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչեւ ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի եւ տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ այսօր, ժամը 14:00-ից մարզ մտնող բոլոր ճանապարհների մուտքերում՝ Վարդենյաց լեռնանցքում, Սոթք - Քարվաճառ, Սեւան - Երեւան ճանապարհահատվածներում,  Տավուշի մարզի հետ ունեցած սահմանաբաժան կետում, ինչպես նաեւ սահմանված բնակավայրերում գործելու են հսկիչ անցակետեր: Հսկիչ կետերում, միջմարզային եւ միջհամայնքային ճանապարհներին ՀՀ ոստիկանության, Ռազմական ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին աջակցում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՏԻՄ-երի եւ առողջապահության մարզային կառույցների աշխատակիցները: Ճշգրտվում են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվում ջերմաչափումներ եւ անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու եւ բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի:
Սահմանված անցակետերում դիտարկումներ են իրականացնում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ոստիկանության, Ռազմական ոստիկանության, Ազգային անվտանգության մարզային ծառայությունների ղեկավարները:

Խոսրով Խլղաթյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ