1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ալեն Սիմոնյանն Արցախի ընտրություններն Ադրբեջանի ընտրություններից որակապես ավելի լավ է համարում

Ալեն Սիմոնյանն Արցախի ընտրություններն Ադրբեջանի ընտրություններից որակապես 
ավելի լավ է համարում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն Արցախում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունները որակապես շատ ավելի լավ է համարում, քան Ադրբեջանում անցկացված ընտրությունները։ «Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին Սիմոնյանն ասաց Արցախի համապետական ընտրությունների ՀՀ ազգային ժողովի դիտորդական առաքելության խմբի ասուլիսի ժամանակ։

«Այն ժողովրդավարական գործընթացները, որոնք տեղի են ունենում Արցախում, ի ցույց են հանում Արցախի՝ որպես հանրապետություն կայացածությունը։ Վստահ եմ, որ այս ընտրությունները որևէ պարագայում կասկածի նշույլ չեն կարող առաջացնել։ Դրանց մասին խոսելիս համեմատական ենք անցկացնում տարածաշրջանի երկրների հետ։ Եթե մի կողմ ենք դնում Հայաստանի Հանրապետությունը և Վրաստանի Հանրապետությունը, իրենց ընտրությունների մակարդակով, տարածաշրջանում Արցախում ընտրությունները հաստատ շատ ավելի լավ են, քան հարևան երկրում»,– ասաց Սիմոնյանը։

Արցախում մարտի 31–ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական համապետական ընտրություններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում էր 14 թեկնածու` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։

Նախագահական ընտրությունները տեղափոխվեցին երկրորդ փուլ։ Առավելագույն կողմ ձայներ են ստացել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Արցախի Հանրապետության ԱԺ–ում ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր։ Դրանք են` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]