Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 987-ով

Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 987-ով

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ապրիլի 1-ի դրությամբ կորոնավիրուսի վարակվածության ընդհանուր թիվը կազմում է 47 հազար 593 մարդ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 987-ով:

Կորոնավիրուից մահացածների թիվն ավելացել է 138-ով, ընդհանուր թիվը կազմում է 3 036:

Իրանում ապաքինվել է 15 473 մարդ: Մեկ օրում ապաքինվածների թիվը կազմում է 817:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]