Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսպանիայի իշխանությունները պարզաբանել են հարկերի հավաքագրումը չդադարեցնելու որոշումը. ՏԱՍՍ

Իսպանիայի իշխանությունները պարզաբանել են հարկերի հավաքագրումը 
չդադարեցնելու որոշումը. ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի իշխանություննեը բացատրել են, որ չեն կարող երկրում դադարեցնել հարկերի հավաքագրումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ­ի փոխանցմամբ, Իսպանիայի փոխվարչապետ, տնտեսական հարցերի և թվային փոխակերպումների նախարար Նադյա Կալվինոն նշել է, որ հարկերի հավաքագրումը կշարունակվի, քանի որ երկիրը դրա կարիքն ունի:

«Այս իրավիճակը բացառիկ է, բայց դա չի նշանակում, որ մեզ եկամուտներ պետք չեն: Մենք չենք կարող հրաժարվել պետական հատվածի բնականոն գործունեությունից: Պետական ծախսերը չեն անհետանում»-նշել է նա: Նադյա Կալվինոն ընդգծել է, որ իշխանությունները պետք է վճարեն բժշկական անձնակազմին և անվտանգության համակարգի աշխատողներին:

Իսպանիայում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը եղել հունվարի 31-ին: Այնուհետև վարակվածության ցուցանիշը սկսել է կտրուկ աճել: Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը 95 հազար 923 է, մահացածների թիվը 8 հազարից անցնում է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am