Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ-ում քաղաքացիներն իրենց առողջական վիճակի մասին տվյալները կլրացնեն հատուկ բացված մատյանում. РБК

ՌԴ-ում քաղաքացիներն իրենց առողջական վիճակի մասին տվյալները կլրացնեն հատուկ 
բացված մատյանում. РБК

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի իշխանությունները կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին կպարտավորեցնեն առողջական վիճակի մասին տվյալները լրացնել հատուկ բացված էլեկտրոնային մատյանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ РБК-ն տեղեկցնում է, թե ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել է, որ մատյանը կվարվի հանրային ծառայությունների պորտալում:

«Կարանտինի մեջ գտնվող քաղաքացիները պարտավոր կլինեն լրացնել առողջական վիճակի վերաբերյալ իրենց տվյալները այդ էլեկտրոնային մատյանում և հաստատել տանը գտվելու հանգամանքը»,-հայտարարել է վարչապետը:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 2 777 մարդ: Վարակվածության 400-ից ավելի նոր դեպք է գրանցվել:Կորոնավիրուսից մահացել է 24 մարդ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]