Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բրայլյան գրով հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի ուղեցույցը արտակարգ դրության վերաբերյալ

Բրայլյան գրով հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի ուղեցույցը 
արտակարգ դրության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը տպագրվել է բրայլյան գրով: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել է տեսողական խնդիրներ ունեցող անձանց:

Տպագրությունն իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]