Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պանաման արգելել է տղամարդկանց ու կանանց դուրս գալ փողոց միևնույն օրը. Deutsche Welle

Պանաման արգելել է տղամարդկանց ու կանանց դուրս գալ փողոց միևնույն օրը. 
Deutsche Welle

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պանամայի իշխանությունները փորձում են առավելագույն ձևով սահմանափակել երկրում սոցիալական կապերը՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ երկրում արձանագրվում են կարանտինի ռեժիմի մեծ թվով խախտումներ:

Նոր սահմանափակումների համաձայն, տղամարդկանց և կանանց արգելվում է իրենց տները լքել միևնույն օրը: Այս սահմանափակումը երկրում ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից: Ղեկավարությունը նման որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով կարանտինային ռեժիմի խախտումների վիճակագրությունը:

Պանամայի նախագահ Լաուրենտինո Կորտիսոն մտցրել է տեղաշարժի սահմանափակման կանոններ մարտի 25-ից անորոշ ժամանակով: Ըստ դրանց՝ երկրի բնակիչներին օրվա մեջ, առավոտյան 06.30-ից մինչև 19:30-ն ընկած ժամանակահատվածում, հատկացվում է երկու ժամ կենսական նշանակության ապրանքներ գնելու համար: Թե քաղաքացիները որ ժամերին կարող են դուրս գալ, դա արդեն կախված է իրենց անձնագրի համարի վերջին թվից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]