Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գիտնական Յոզեֆ Բաբիկյանի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գիտնական Յոզեֆ Բաբիկյանի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գիտնական, գենետիկայի ոլորտում ուսումնասիրություններով զբաղվող պրոֆեսոր Յոզեֆ Բաբիկյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զրուցակիցներն անդրադարձել են պրոֆեսոր Բաբիկյանի՝ մարդու իմունային համակարգի բարձրացմանն ու վերականգնմանն ուղղված բնական և օրգանական նյութերին վերաբերող ուսումնասիրություններին, նրա կողմից Հայաստանում հիմնադրված «Ռեա ֆարմասյութիքլ» (Rhea Pharmaceutical) լաբորատորիայում հայ գիտնականների հետ համատեղ իրականացվող աշխատանքներին:

Նախագահ Սարգսյանը և անվանի գիտնականը քննարկել են կորոնավիրուսի գլոբալ համավարակի խնդիրները և Հայաստանում դրա դեմ պայքարի հարցում համագործակցության հնարավորությունները:

Պրոֆեսոր Բաբիկյանը ներկայումս «Չարոեն Պոկպհանդ Ինդոնեզիա» (Charoen Pokphand Indonesia) ընկերությունում առաջատար գիտնական է: «Չարոեն Պոկպհանդ Ինդոնեզիա»-ն խոշորագույն բազմաֆունկցիոնալ ընկերություն է, որը գործում է Թաիլանդում, Չինաստանում և Ինդոնեզիայում: Ամբողջ աշխարհով մեկ նրանց կողմից իրականացվող գործունեության արդյունքում ընկերության շրջանառությունը կազմում է ավելի քան 60 մլրդ ԱՄՆ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]