Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՃՏՊ Գորիս քաղաքում. կա տուժած

ՃՏՊ Գորիս քաղաքում. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 31-ին, ժամը 22:26-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ՃՈ հաշվառման-քննական բաժին տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան խճուղում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սասուն Մ., ծնված 1963 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել դեպի Առաքելյան փողոց և բախվել ծառին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]