1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Խորեն Աբրահամյան-90

 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Խորեն Աբրահամյան-90

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Վարդան Աճեմյանից հետո թատրոնի ղեկը ստանձնեց Խորեն Աբրահամյանը, եւ, պետք է ասել, ով էլ լիներ նրա փոխարեն՝ հանդիպելու էր դիմադրության, քանի որ շատերն էին ձգտում ու իրենց պատկերացնում առաջնորդի դերում, եւ Խորեն Աբրահամյանը դարձավ թիրախ, հատկապես միջակությունների, որոնցից յուրաքանչյուրին թվում էր, թե դերասանի տաղանդը հենց միայն Օթելլո խաղալով է դրսեւորվում, այնինչ թատրոնում, կոլեկտիվ աշխատանքում, չկան մեծ ու փոքր, կարեւոր ու երկրորդական դերեր, անգամ դրվագային դերով է պայմանավորված գլխավոր դերակատարի հաջողությունը, այնպես որ դրսեւորվելու համար պարտադիր չէ սեւամորթի կերպարի մեջ մտնելը։ Հավանաբար, Խորեն Աբրահամյանին պետք էր բեմադրել գերժամանակակից «Օթելլո», երբ բեմի վրա հայտնվում են մի քանի Օթելլոներ կամ բոլոր կերպարներն են Օթելլո, բոլորն անխտիր՝ ականջօղով, ներկած դեմքով եւ այնքան հարազատ թաշկինակով, ովքեր սուր ճոճելով պայքարում են միմյանց դեմ ու չեն գտնում մի Դեզդեմոնա, որ նվիրական թաշկինակը՝ որպես սիրո առհավատչյա, ընծայեն նրան ու հարկ եղած դեպքում ետ պահանջեն։ Անշուշտ, չափազանց հետաքրքիր կլիներ, բայց Խորեն Աբրահամյանը որոշեց իր խոսքն ասել Սունդուկյանի միջոցով, մեր՝ ազգայի՛ն դասականի...»։

      Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]