Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն 
մասնակցում ԱԺ արտահերթ նիստին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցում խորհրդարանի արտահերթ նիստին։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` խմբակցությունները չէին մասնակցում նաև մարտի 31–ին, ժամը 17:00–ին հրավիրված արտահերթ նիստին։

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ իրենք ուշ են տեղեկացվել նիստի հրավիրման մասին։

Արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկում են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը։

Օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է մարտի 31–ին, 69 կողմ և 1 ձեռնպահ ձայներով։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 532 է: Արձանագրվել է մահվան 3 դեպք։  

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը երկարաձգվել է ևս 10 օրով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]