Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Առաջնային է դառնում ֆիզիկական ակտիվության պահպանումը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Առաջնային է դառնում ֆիզիկական 
ակտիվության պահպանումը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց հեռավար կրթություն իրականացնելու նախարարության ուղերձին եւ կարճ ժամանակում կարողացան կազմակերպել հեռավար ուսուցում՝ օգտագործելով տեղեկատվական եւ հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները։ Ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, օլիմպիական կարգի մրցավար  Դավիթ Խիթարյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հեռակա ուսուցումը հետաձգել են, իսկ առկա ուսուցման տեսական դասընթացներն անցկացնում են հիմնականում «zoom» հարթակում։

Վերջին տարիներին համակարգիչներից եւ հեռախոսներից մեծ կախվածությունը մարդկանց ավելի նստակյաց էր դարձրել, ինչը մեծացնում էր առողջական խնդիրների առաջացման հավանականությունը։ Ներկա պայմաններում, երբ հասկանալի պատճառներով ավելի է սահմանափակվել ֆիզիկական ակտիվության հնարավորությունը, մարդկանց առողջության համար նոր մարտահրավերներ է առաջացնում։ Դ. Խիթարյանի խոսքով, հասարակությունը պետք է գիտակցի, որ «ֆիզիկական կուլտուրա» բառը հուշում է, որ սպորտային ակտիվությունը, ֆիզիկական պատրաստվածությունը մարդու կուլտուրայի մի մասն են»։

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]