Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ծիծաղն օգտակար, հաճելի ու առողջարար է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ծիծաղն օգտակար, հաճելի ու առողջարար 
է

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երգիծանքի եւ հումորի օրն ամբողջ աշխարհում նշվում է ապրիլի 1-ին: Այն սիրված, սպասված ու ցանկալի տոն է: Սովորաբար, ընդունված է այս օրը կատակներ անել եւ փորձել ինչ-որ մեկի համոզել, որ հենց դա է ճշմարտությունը:

Բոլոր ժամանակներում էլ որակյալ հումորն ու երգիծանքը եղել են զորեղ միջոցներ բազմաթիվ խնդիրների, հոգսերի հաղթահարման համար: Առավել եւս՝ այսօր, երբ մենք, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, ոչ սովորական՝ արտակարգ դրության պայմաններում ենք: Իզուր չէ ասված, որ հումորը լրջություն է` թաքնված կատակի ետեւում, եւ փրկագոտի կյանքի ալիքներում: Հումորի զգացումն ի ծնե մարդուն տրված այն «հարստություններից» մեկն է, որն անհամեմատ թեթեւացնում է կյանքը, գունավորում առօրյա գորշ կենցաղն  ու մարդուն հաճելի դարձնում շրջապատի աչքում»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ