Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Անտոկոս վարկեր գյուղատնտեսության զարգացման համար

 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Անտոկոս վարկեր գյուղատնտեսության 
զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կառավարությունը կորոնավիրուսի համավարակի տնտեսական եւ սոցիալական հետեւանքները մեղմելու համար սեղմ ժամկետներում ընդունեց  միջոցառումների ութ փաթեթ:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց, որ ընդունված ծրագրերով նախատեսված վարկային միջոցները թիրախային խմբերի քաղաքացիների համար հասանելի լինեն արդեն ապրիլի 1-ին: Ընդունված ծրագրերի նպատակայնությունը եւ իրականացման արդյունավետությունը մեծապես կախված է շահառուների իրազեկվածության աստիճանից: Օժանդակության ծրագրերի մասին բնակչությանը տեղեկատվություն հասցնելու համար օգտագործվում են հեռահաղորդակցության հնարավոր բոլոր միջոցները: Ծրագրերի հիմքում ընկած գաղափարախոսությունը կյանքի կոչելու դեպքում առաջին հերթին կբարձրանա Հայաստանի գյուղոլորտի մրցունակությունը համաշխարհային շուկայում, եւ կբարելավվի այնտեղ զբաղվածների սոցիալ- տնտեսական վիճակը»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]