Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է մարտի 31–ին, ժամը 17:30-ին մեկնարկած արտահերթ նիստը։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց։

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը։

Օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է մարտի 31–ին, 69 կողմ և 1 ձեռնպահ ձայներով։

Խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ներկա չէին մարտի 31–ին, ժամը 17:30–ին մեկնարկած ԱԺ արտահերթ նիստին։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 532 է: Արձանագրվել է մահվան 3 դեպք։  

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը երկարաձգվել է ևս 10 օրով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]