Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԿԳՄՍՆ-ն 100 և ավելի սարք ունի անապահով աշակերտների հեռավար ուսուցման համար

 ԿԳՄՍՆ-ն 100 և ավելի սարք ունի անապահով աշակերտների հեռավար ուսուցման 
համար
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում հեռավար կրթությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար ավելի մատչելի դարձնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրել է մի քանի հարյուր սարք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այս պահին արդեն ունենք մի քանի հարյուր սարք, որոնք կհատկացվեն այն աշակերտներին, որոնք չունեն հնարավորություն օգտվելու հեռավար կրթությունից: Գործընթացը շարունակվում է: Ակտիվ մասնակցե՛ք»,- գրել է Հարությունյանը։
ՀՀ կառավարությունը Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածում կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։
Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն Հայաստանի ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Խիստ սահմանափակումների ռեժիմը մարտի 31-ին երկարաձգվել է առնվազն տասն օրով։ 
Արտակարգ դրության հայտարարելուց հետո Հայաստանում միառժամանակ փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները, ինչի հետևանքով բոլոր աշակերտներն ու ուսանողներն անցել են հեռավար կրթության։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]