Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների պատճառով Արցախի ոստիկանություն է դիմել 49 քաղաքացի

Ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների պատճառով Արցախի 
ոստիկանություն է դիմել 49 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախագահական և խորհրդարանական ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների պատճառով Արցախի ոստիկանություն է դիմել 49 քաղաքացի։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքը։

«Ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների պատճառով ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն և տարածքային անձնագրային ծառայություններ ժամը 14:00-ի դրությամբ 49 քաղաքացի է դիմել»,– նշված է կայքում։

Արցախում մարտի 31–ին անցկացվեցին նախագահական և խորհրդարանական համապետական ընտրություններ։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։

Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ. 

  1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն
  2. «Միասնական հայրենիք» կուսակցություն 
  3. «Անկախության սերունդ» կուսակցություն 
  4. «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն 
  5. Արցախի հեղափոխական կուսակցություն
  6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք 
  7. Արցախի «Արդարություն» կուսակցություն
  8. Արցախիժողովրդավարական կուսակցություն
  9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
  10. Արցախի պահպանողական կուսակցություն
  11. Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
  12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցություններիդաշինք

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]