Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախի Ննգի համայնքի տեղամասում ամեն ինչ իրականացվում է օրենքի շրջանակներում. հանձնաժողովի նախագահ

Արցախի Ննգի համայնքի տեղամասում ամեն ինչ իրականացվում է օրենքի 
շրջանակներում. հանձնաժողովի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Մարտունու շրջանի Ննգի համայնքի 5/28 ընտրատարածքում ընտրություններն անցնում են արդար և թափանցիկ։ «Արմենպրես» -ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ ընտրատարածքում գրանցված 249 ընտրողներից, ժամը 17։00-ի դրությամբ քվեարկել է 164-ը։
«Ընտրատարածքում կուտակումներ չեն եղել։ Ընտրական գործընթացն իրականացվում է օրենքի շրջանակներում»,- ասել է Հայրապետյանը:
Արցախում մարտի 31-ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։
Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։
Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ. 
1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն
2. «Միասնական հայրենիք» կուսակցություն 
3. «Անկախության սերունդ» կուսակցություն 
4. «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն 
5. Արցախի հեղափոխական կուսակցություն
6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք 
7. Արցախի «Արդարություն» կուսակցություն
8. Արցախի ժողովրդավարական կուսակցություն
9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
10. Արցախի պահպանողական կուսակցություն
11. Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք
Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։
Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]