Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ոստիկանության քաղաքացիներին սպասարկող և ԱՎՎ ստորաբաժանումները ևս 10 օր չեն գործի

Ոստիկանության քաղաքացիներին սպասարկող և ԱՎՎ ստորաբաժանումները ևս 10 օր 
չեն գործի

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները 10 օրով երկարաձգելով պայմանավորված՝ նշված ժամանակահատվածում  ՀՀ ոստիկանությունը դադարեցնում է  զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա, ինչպես և այլ լիցենզիաներ տրամադրող ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նույն ժամանակահատվածում դադարեցվելու է նաև անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։ Անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության +374 10 37-02-64, +374 11 37-02-68 հեռախոսահամարներին կամ թողնել հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]