1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հրշեջները մարել են Երևանի Անդրանիկ Մանուկյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Երևանի Անդրանիկ Մանուկյան փողոցի տներից մեկում բռնկված 
հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 31-ին, ժամը 14:24-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկ Մանուկյան փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:04-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ այրվել է տան կիսանկուղային հյուրասենյակը (30 քմ)` գույքով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]