1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ ոստիկանությունը փակել է «Ֆեյսբուք»-ի միջոցով գումար շորթող մի քանի օգտատերերի էջեր

ՀՀ ոստիկանությունը փակել է «Ֆեյսբուք»-ի միջոցով գումար շորթող մի քանի 
օգտատերերի էջեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցավորության դեմ պայքարում մասնագիտացված ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջերի միջոցով շորթում կատարող օգտատերերի ինքնությունը պարզելու և էջերը արգելափակելու ուղղությամբ։ Նմանատիպ մի քանի էջ փակվել է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Վերջերս «Facebook» սոցիալական կայքում սկսել են հանդիպել կասկածելի էջեր, որոնք տարածում են ապատեղեկատվություն և քաղաքացիներից գումար շորթում։

Օրինակ՝ այս էջը։ Կասկածելի անվանումով էջում տեղադրված է տեսանյութ։ Տեսանյութում հայտնի երգիչ Սերժ Թանկյանն է, որը խոսում է համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու մասին։ Սակայն տեսանյութի վերնագրի հատվածում անհասկանալի հայերենով գրված է բոլորովին այլ բան՝

Հազարավոր օգտատերեր մեկնաբանությունների մասում գրում են գումարի չափ, որոշ դեպքերում` նաև ծննդյան օր, ամիս և տարեթիվ։ Որոշ ժամանակ անց մեկնաբանություն գրող օգտատիրոջը անձնական նամակով հաղորդագրություն է ուղարկվում` իբր նա շահել է ինչ-որ գումար։
Հիշյալ նամակին հաջորդում է ևս մի հաղորդագրություն՝ խնդրելով տարածել 10-ից 15 օգտատերերի։ Հետո օգտատիրոջը խնդրում են տրամադրել բանկային քարտի տվյալներ` գումարը փոխանցելու համար։ Կարճ ժամանակ անց ոչ միայն չի փոխանցվում գումարը, այլև ընդհակառակը՝ բանկային քարտից գումարն անհետանում է։

Նման եղանակով հափշտակություն կատարողները հիմնականում օգտագործում են հանրահայտ մարդկանց անուններն ու նկարները, օրինակ՝ Քիմ Քարդաշյան, Սերժ Թանկյան, Հենրիկ Մխիթարյան և այլն։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցավորության դեմ պայքարում մասնագիտացված ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ` նշված էջերի օգտատերերի ինքնությունը պարզելու և էջերը արգելափակելու ուղղությամբ։ Այս պահին նմանատիպ մի քանի էջ փակվել է։

Հարգելի՛ քաղաքացիներ, զգուշացե՛ք նման տարօրինակ ֆեյսբուքյան էջերից, մի՛ տրվեք խաբկանքների։ Իսկ եթե տուժել եք նմանօրինակ էջերի գործունեությունից՝ դիմեք ոստիկանության տարածքային բաժիններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]