Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սուպերմարկետներն ու խանութները պետք է պահպանեն սանիտարահամաճարակային կանոնները․ Ավինյան

Սուպերմարկետներն ու խանութները պետք է պահպանեն սանիտարահամաճարակային 
կանոնները․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ողջ տարածքում գործող բոլոր սուպերմարկետներն ու խանութները պետք է պարտադիր պահպանեն անվտանգության և սանիտարահամաճարակային բոլոր կանոնները, քանի որ դրանք չպահպանելու ժամանակ վարակի տարածման վտանգն այդ վայրերում մեծանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով մարտի 30-ին 6 ժամով որոշ սուպերմարկետների գործունեությունն արգելելու իր որոշմանը։

«Առհասարակ, սուպերմարկետների և խանութների գործունեությունը մեզ համար կարևոր և կենսական նշանակություն ունի այս փուլում, որովհետև դրանք այն վայրերն են, ուր հաճախում են մարդիկ։ Մենք պահանջում ենք, որպեսզի պահպանվեն անվտանգության և սանիտարահամաճարակային բոլոր կանոնները, քանի որ դրանք չպահպանելու ժամանակ վարակի տարածման վտանգն այդ վայրերում մեծանում է։ Մենք երեկ որոշեցինք որոշ սուպերմարկետների գործունեությունն արգելել 6 ժամով, որպեսզի այդ ընթացքում հնարավորություն ունենան վերականգնել անվտանգության կանոնները և պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները»,- նշեց Ավինյանը։

Պարետը մարտի 30-ին որոշել էր արտակարգ դրության պայմաններում մի շարք տնտեսավարողների պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումն արգելել 6 ժամով: Որոշմամբ 6 ժամով արգելվել է հետևյալ տնտեսավարողների գործունեության ծավալումը՝ «Արման Գալստյան» ՍՊԸ՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 46, «Դավիթ Խաչատրյան» Ա/Ձ` ք. Երևան, Արշակունյաց պողոտա 30/1, «Գևորգ Խեչումյան» Ա/Ձ` ք. Երևան, Կոմիտասի պողոտա, թիվ 1 շենք, «Ավետլանա Աթանեսյան» Ա/Ձ` ք. Երևան, Հակոբ Հակոբյան փողոց, թիվ 7, Ա/Ձ «Արմենուհի Սարգսյան»` ք. Եղեգնաձոր, Միկոյան 1, նրբ. 1: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն Հայաստանի ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]