Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պարետն անդրադարձավ կորոնավիրուսով վարակվածների կոնտակտավորների հեռախոսազանգերը ֆիքսելու նախագծին

Պարետն անդրադարձավ կորոնավիրուսով վարակվածների կոնտակտավորների 
հեռախոսազանգերը ֆիքսելու նախագծին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի պնդմամբ՝ կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսելն այդ մարդկանց առողջության պահպանմանն ուղղված քայլ է։ «Արմենպրես»-ի հաղորմամբ՝ Ավինյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։

«Տեղաշարժի հետ կապված սահմանափակումները չեն կարող միշտ լինել, մենք միայն նպատակ ունենք շատ արդյունավետ կերպով արագորեն կանխորոշել և կանխարգելել հիվանդության տարածումը՝ հայտնաբերելով այն անձանց, ովքեր ունեցել են վարակակրի հետ շփում»,- նշեց ՀՀ արտակարգ դրության պարետը։

Նա նշեց, որ վարակակրի հեռախոսազանգերը ֆիքսելու դեպքում, երբ համակարգի միջոցով ավտոմատ կերպով ԱԻՆ աշխատակիցը կստանա մարդու եղած վայրերի և հեռախոսազանգերի տվյալներ, դրանց համադրությամբ տալու է ամենահավանական անձանց շրջանակը, ովքեր շփում են ունեցել նրա հետ։

«ԱԻՆ աշխատակիցը հերթականությամբ կզանգի այդ անձանց և հարցնի, արդյոք իրենք ունեցել են շփում վարակակրի հետ։ Այս քայլերն արվում է առաջին հերթին այդ մարդու առողջության ապահովման համար։ Մեզ չի հետաքրքրում խոսակցությունների բովանդակությունը, և թե ինչքան են դրանք տևել։ Մեզ պետք է մարդու տեղադիրքի և հեռախոսազանգերի տվյալների համադրումից ստանալ ամենահավանական անձանց շրջանակն, ովքեր շփում են ունեցել վարակակրի հետ»,- ընդգծեց Ավինյանը և հավալեց, որ նմանատիպ մեթոդներով, բարելավելով տեխնոլոգիական այդ լուծումները, հնարավոր կլինի անցում կատարել տեղաշարժի տոտալ սահմանափակումներից։

ՀՀ ազգային ժողովը մարտի 31-ին կայացած նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ չընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծների փաթեթը, որով կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով առաջարկվում էր ֆիքսել հեռախոսազանգերի փաստը: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն Հայաստանի ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]