Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռ պարզված չէ

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռ պարզված չէ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 532 անձանցից 30–ի բնակության վայրը դեռ պարզված չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը:Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն: Հավելենք, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից»,- գրել է Նիկողոսյանը։

Խոսնակը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի՝ հավելելով, որ տվյալները լիովին հստակեցվելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը.

Երևան` 219

Արագածոտն` 10

Արարատ` 113

Արմավիր` 51

Լոռի` 4

Կոտայք` 88

Շիրակ` 6

Սյունիք` 8

Վայոց ձոր` 1

Տավուշ` 2

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 532 է: Արձանագրվել է մահվան 3 դեպք։ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը երկարաձգվել է ևս տասը օրով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]