1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոստիկանությունն ավելացնելու է վերահսկողությունն անձանց տեղաշարժման ռեժիմը պահպանելու համար

Ոստիկանությունն ավելացնելու է վերահսկողությունն անձանց տեղաշարժման ռեժիմը 
պահպանելու համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ոստիկանության կողմից անձանց ազատ տեղաշարժվելու սահմանափակումը խախտելու փաստերով հարուցված վարչական վարույթներով կայացվելու են անհատական որոշումներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքացիների նկատմամբ հարուցված վարչական վարույթները հետագայում չեղարկվելու են։

 «Եթե մարդիկ հույս ունեն, որ այդ գումարները չեն գանձվելու, ես նման բան չեմ կարող ասել,որովհետև իրականում հարուցվելու են վարչական վարույթներ և ամեն դեպքով կայացվելու է անհատական որոշում»,- ընդգծեց Ավինյանը։

Արտակարգ դրության ռեժիմի պարետի խոսքով՝ այդ վարույթները և վարչական տուգանքները ինքնանպատակ չեն, այլ նպատակ ունեն հնարավորինս սահմանափակել անձանց տեղաշարժը։

Փոխվարչապետը նշեց, որ բոլոր հնարավոր միջոցներով և մեխանիզմներով շարունակում են միջոցառումներ իրականացնել, որպեսզի սահմանափակեն մարդկանց տեղաշարժը։

«Մասնավորապես այս փուլում շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները իրապես գիտակցեն, որ իրենց տեղաշարժը, որը կենսական նշանակություն չունի, որը կապված չի աշխատանքի հետ, որը կապված չի խնամքի կարիք ունեցող անձի մոտ գնալուն և մի շարք այլ բացառությունների հետ, պետք է դադարեցվեն, որովհետև այս վարույթները իրականացվելու են ոստիկանության կողմից։ Վերահսկողությունը նույնպես ավելացվելու են դա նշանակում է, որ պոտենցիալ այս վարույթների քանակը կարող է շատանալ»,- Եզրափակեց Ավինյանը։

Պարետի որոշումից հետո 3213 անձի նկատմամբ կազմվել է մեկուսացման կանոնների խախտման արձանագրություն։

Մարտի 30-ին, ժամը 9․00-ից 18.00-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 352 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 30-ի ժամը 18-ը՝ 3213 անձի նկատմամբ, 1666-ը՝ մայրաքաղաքում, 1547-ը՝ մարզերում։

Մարտի 30-ին ժամը 9-ից 18-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 215 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 30-ի ժամը 18-ը՝ 2443 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]