Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում հայտնեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։

«Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,– ասաց Միրզոյանը։

Մարտի 31–ին, ժամը 17:00–ին հրավիրված արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով, սակայն Արարատ Միրզոյանը հայտնեց, որ չորս ժամվա ընթացքում քվորում ապահովելուց պարագայում արտահերթ նիստը կկայանա։ ԱԺ նախագահը պատգամավորներին հորդորեց չլքել նիստերի դահլիճը։

Օրակարգում ընդգրկված է երկու հարց։ Պատգամավորներին առաջին և երկրորդ ընթերցմամբ կներկայացվի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստան Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանականները կքննարկեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]