Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հուլիս

Հայաստանը նախաձեռնում է գազի գնի վերանայման բանակցություններ ռուսական կողմի հետ

Հայաստանը նախաձեռնում է գազի գնի վերանայման բանակցություններ ռուսական 
կողմի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը հանդես է եկել Ռուսաստանի հետ գազի գնի վերանայման հարցի շուրջ բանակցություն սկսելու նախաձեռնությամբ, և այդ մասին տեղեկացվել է ռուս գործընկերներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վերանայվելու են գազի գները՝ հաշվի առնելով միջազգային շուկայում գնի տատանումները։

«Թե ինչ փուլով և ընթացակարգով կընթանան այդ բանակցությունները, կարծում եմ, դեռևս վաղ է խոսել, բայց, այնուամենայնիվ, նավթի և գազի շուկայում գների տատանումները այս փուլում արդեն իսկ մեզ տալիս են  նախնական վերանայման բոլոր հիմքերը։  Կարծում եմ, մեր ռուս գործընկերների հետ այդ քննարկումները մենք շատ շուտով կունենանք»,- ասաց Ավինյանը։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ