1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հարուցվել է քրգործ հակառակորդի կողմից զինծառայողներին հրազենային վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրգործ հակառակորդի կողմից զինծառայողներին հրազենային 
վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, հակառակորդի մի խումբ զինծառայողներ ազգային և կրոնական ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ և հրաձգային զինատեսակներից կրակահերթեր արձակել:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Միաժամանակ, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակահերթեր են արձակել զորամասի նշված և այլ մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ավագ լեյտենանտ Դ.Միրզոյանը, պայմանագրային զինծառայող Ա.Կյուրեղյանը և ենթասպա Ս.Գալստյանը ստացել են մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]