Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանի բնակիչը ձերբակալվել է՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով

Երևանի բնակիչը ձերբակալվել է՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս 
պատճառելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի մարտի 29-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակչուհի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում՝լյարդի վնասումով» ախտորոշմամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը Երևան քաղաքի բնակիչ է, ով  Փափազյան փողոցում գործող խանութի մոտ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է իրեն ծանոթ կնոջ կրծքավանդակին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս, այնուհետև՝ հեռացել դեպքի վայրից:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Նախաքննությունը  շարունակվում  է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]