Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հուլիս

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ՀՀ-ին աջակցություն կտրամադրեն ԱՄՆ- ը, Չինաստանը և ԵՄ-ն

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ՀՀ-ին աջակցություն կտրամադրեն 
ԱՄՆ-
ը, Չինաստանը և ԵՄ-ն

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանին օգնություն է տրամադրվելու ԱՄՆ-ի, Չինաստանի և Եվրոպական միության կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրելու է 1.1 մլն ԱՄՆ դոլարի օգնություն։ ԵՄ-ն 140 մլն եվրո գումար է տրամադրելու արևելյան 6 գործընկերներին, որոնք բաշխվելու են երկրների միջև։ Այդ 140 միլիոնից 30 միլիոնն ԱՀԿ-ի միջոցով ուղղվելու է համապատասխան առողջապահական սարքավորումներ ձեռք բերելուն, 100 միլիոնն ուղղվելու է ՓՄՁ-ներին աջակցելուն, և 10 միլիոնը՝ ՀԿ-ներին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։ Օրեր առաջ Զոհրաբ Մնացականյանը նամակ է ստացել Չինաստանի իր գործընկերոջից, որտեղ Չինաստանի կառարությունն իր պատրաստակամությունն է հայտնել միջոցների և հնարավորությունների սահմաններում ՀՀ-ին աջակցություն ցուցաբերելու առումով»,- հայտնեց Ադոնցը։

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 785 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 37 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 165 հազար 659: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 164 հազար 253 հաստատված դեպք կա: Մահացածների թիվն անցել է 3 հազարը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 101 հազար 739-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 11 հազար 591 մարդ:

Մարտի 31-ի ժամը 13:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 532 է:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ